Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոնները
 |news.am|
21:30 - 18 հունվարի, 2021

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոնները |news.am|

news.am: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանի կառավարությունը մարտի 16-ին ընդունել է որոշում (№ 635-р)՝ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստան ժամանակավորապես սահմանափակելու մասին:

Նշված կարգի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ռուսաստան մինչ այժմ սահմանափակված էր: Այնուամենայնիվ, օտարերկրյա բոլոր քաղաքացիները, ներառյալ Հայաստանի քաղաքացիները, կարող են Ռուսաստան մուտք գործել մի շարք հիմքերով: Մասնավորապես՝

Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն կացության թույլտվություն եւ օդային անցակետերով Ռուսաստան մուտք գործողները, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը:

Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ընտանիքի անդամներ են (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգրողներ, որդեգրյալներ), Ռուսաստանի քաղաքացիների խնամակալներ եւ հոգաբարձուներ՝ անձը հաստատող վավեր փաստաթղթերի եւ ազգակցականության աստիճանը հաստատող փաստաթղթի պատճենի ներկայացման պայմանով:

Բուժման նպատակով Ռուսաստան մուտք գործող Հայաստանի քաղաքացիները՝ անձը հաստատող վավեր փաստաթղթեր, ինչպես նաեւ բժշկական կազմակերպության կողմից տրված փաստաթղթեր (փաստաթղթերի պատճեններ), որոնք հաստատում են բուժման հրավերը՝ նշելով բուժման ժամանակը, կամ Ռուսաստանի առողջապահության նախարարության կողմից ձեւակերպված փաստաթղթեր (փաստաթղթերի պատճեններ) ներկայացնելու դեպքում։

Հայաստանի այն քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնության նախագահի 2006թ. հունիսի 22-ի թիվ 637 հրամանագրով հաստատված Արտերկրում բնակվող հայրենակիցների կամավոր վերաբնակեցման աջակցության պետական ծրագրի (այսուհետ`Պետական ծրագիր) մասնակիցներ եւ մասնակիցների ընտանիքի անդամներ են՝ անձը հաստատող վավեր փաստաթղթեր եւ եւ Պետական ծրագրի մասնակցի վկայական ներկայացնելու դեպքում։

Այն անձինք, որոնք մուտք են գործում Ռուսաստան`այցելելու հիվանդ մերձավոր հարազատներին (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգրողներ, որդեգրյալներ), խնամակալներին եւ հոգաբարձուներին` իրենց անձը հաստատող վավեր փաստաթղթեր, ինչպես նաեւ բժշկական կազմակերպության կողմից տրված փաստաթղթեր (փաստաթղթերի պատճեններ) ներկայացնելու դեպքում:

Ռուսաստան մուտք գործելիս Հայաստանի քաղաքացիները պետք է տրամադրեն ՊՇՌ թեստ (տեղեկանք)՝ կորոնավիրուսի բացակայության մասին: Թեստի արդյունքները պետք է ստացվեն Ռուսաստան ժամանելուց ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: Որաշման պաշտոնական տեքստին կարելի է ծանոթանալ Ռուսաստանի «Ռոսպոտրեբնադզոր»-ի քաղաքի պաշտոնական կայքում։

Շարունակությունը կարդացեք news.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել