Եթե հրադադարը երկարաժամկետ լինի, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար․ Չավուշօղլու
 |tert.am|
20:14 - 18 հունվարի, 2021

Եթե հրադադարը երկարաժամկետ լինի, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար․ Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի մտադրությունը և նշել, թե դա որ պարագայում տեղի կունենա:

Ինչպես փոխանցում է Вестник Кавказа կայքը, այս մասին թուրք նախարարը հայտնել է Անկարայում գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ կայացած հատատեղ ասուլիսում: Չավուշօղլուն հիշատակել է Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված հրադադարի ռեժիմը՝ ստեղծված իրավիճակն անվանելով «լավ հնարավորություն»:

«Եթե հրադադարը երկարաժամկետ լինի, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Մենք Ադրբեջանի հետ միասին կհամակարգենք այդ գործընթացը»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է թուրք նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել