Թուրքիայի և Հունաստանի միջև վերսկսկվում են 2016թ․ ընդհատված բանակցությունները
 |ermenihaber.am|
20:08 - 18 հունվարի, 2021

Թուրքիայի և Հունաստանի միջև վերսկսկվում են 2016թ․ ընդհատված բանակցությունները |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի և Հունաստանի միջև հունվարի 18-ին Բրյուսելում վերսկսվում են տեխնիկական բանակցությունները։  Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ հանդիպման օրը որոշվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հանդիպումից հետո։ 

Հանդիպմանը նախատեսվում է, որ  Թուրքիայի և Հունաստանի զինվորական պատվիրակությունները կքննարկեն երկու երկրների սահմանազատման մեթոդները։ 

Հիշեցնենք, որ 2016 թվականին ընդհատվել էին Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել