ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդուարդ Աղաջանյանը ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Էդուարդ Աղաջանյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։

Նիկոլ Փաշինյանը նաև որոշում է կայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակել առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- նշված է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարարի պաշտոնից ազատման հրամանը նախագահը ստորագրել է հենց այսօր։ Նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը։