Քաղաքական ճգնաժամի հաղթահարումը պետք է սկիզբ դնի մյուս բոլոր ճգնաժամերի հաղթահարմանը. Մարուքյան |1lurer.am|
10:38 - 18 հունվարի, 2021

Քաղաքական ճգնաժամի հաղթահարումը պետք է սկիզբ դնի մյուս բոլոր ճգնաժամերի հաղթահարմանը. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստում ներկայացրեց «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» հայտարարության նախագիծն օրակարգ մտցնելու հարցը:

«Ակնհայտ է, որ այն բոլոր կետերը, որ այստեղ շարադրված են, մնացել են այնես, ինչպես որ կա: Մենք պնդում էինք, որ երկրի թիվ 1 բանակցողը պետք է փոխվի, այլապես հայանպաստ որոշումների չենք կարող հանգել բանակցությունների ժամանակ:

Մյուս կետերով իշխանությունները որևէ քայլ չեն արել ներքին համերաշխության, հանդուրժողականության, միասնականության, սոցիալ-տնտեսական, առողջապահական, հումանիտար ճգնաժամերը հաղթահարելու համար: Քաղաքական ճգնաժամի հաղթահարումն է, որ պետք է սկիզբ դնի մյուս բոլոր ճգնաժամերի հաղթահարմանը: Քաղաքական ճգնաժամը ՀՀ-ում հաղթահարված չէ»,- նշեց Մարուքյանը՝ առաջարկելով կողմ քվեարկել, որ հարցը մտնի օրակարգ, և խորհրդարանը սկսի քննարկել երկրում ճգնաժամից դուրս գալու ճանապարհները:

Քվեարկությունից առաջ Էդմոն Մարուքյանը 20 րոպե ընդմիջում առաջարկեց, իր խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցության հետ բանակցելու համար։

Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժխողովում նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել