Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Քննարկվել են «սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների, փայտանյութի տեղափոխման կանխարգելման միջոցառումների շրջանակներում իրականացվող խստացված վերահսկողական աշխատանքներն ու այլ ընթացիկ հարցեր։ Տրվել են հանձնարարականներ։