Զախարովան մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ Գերմանիայի պատասխանը |factor.am|
21:02 - 17 հունվարի, 2021

Զախարովան մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ Գերմանիայի պատասխանը |factor.am|

factor.am: Ռուսաստանը Գերմանիայից ստացել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի միջադեպի շուրջ նյութերը, սակայն գերմանական կողմի պատասխանը ոչինչ չի պարունակել ներկայացված հարցերի էության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС գործակալությունը։

«Տեսել եմ խորագրերը, որ Գերմանիան պատասխանել է Ռուսաստանի Դաշնության բոլոր հարցերին: Զանգահարել եմ մեր փորձագետներին, որոնք զբաղվում են այդ հարցերով, նրանք ասացին. «Իհարկե, մենք ստացել ենք պատասխանները գերմանական կողմից, խնդիրն այն է, որ դրանք, ինչպես միշտ, ըստ էության ոչ մի տեղեկություն չեն պարունակում հարցերի մասին»»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, այսօր ենթադրյալ թունավորումից երկար ժամանակ անց Բեռլինից Մոսկվա է վերադարձել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեկսեյ Նավալնին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել