Թուրքիայում խորտակված բեռնանավի անձնակազմի անդամները ուկրաինացի են

 |shantnews.am|
17:55 - 17 հունվարի, 2021

Թուրքիայում խորտակված բեռնանավի անձնակազմի անդամները ուկրաինացի են |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայի Բարտին նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտնել է, որ Թուրքիայի ափերի մոտ խորտակված Arvin բեռնանավի անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի, այլ ոչ թե ՌԴ քաղաքացիներ են, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նավի վրա Ռուսաստանի 2 քաղաքացի է եղել։

Հիշեցնենք, որ այսօր Սեւ ծովում ՝ Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնատար նավ է խորտակվել, զոհվել է անձնակազմի 2 անդամ: Ավելի վաղ հայտնել էին, որ անձնակազմը 15 մարդուց է բաղկացած: Նրանց գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են ընթանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել