Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել. զոհվել է անձնակազմի 2 անդամ
 |armtimes.com|
16:08 - 17 հունվարի, 2021

Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել. զոհվել է անձնակազմի 2 անդամ |armtimes.com|

armtimes.com: Սեւ ծովում ՝ Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնատար նավ է խորտակվել, զոհվել է անձնակազմի 2 անդամ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով թուրքական  Anadolu գործակալությանը, որի հետ զրույցում նահանգապետ Բարտին Սինան Գյուները հայտնել է.

 «Մեր նահանգի Ինկումու շրջանում խորտակվել է ռուսական դրոշով բեռնատար նավ: Մենք սկսել ենք ծավալել փրկարարական գործողություն ՝ երեք փրկարարական նավակներում անձնակազմի 15 անդամների հայտնաբերման ու փրկման համար»:

 Ըստ նահանգապետի, եղանակային անբարենպաստ պայմանները բարդացրել  են փրկարարական գործողությունը:

Անկարայում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ իրենք ուսումնասիրում են դեպքի հանգամանքները եւ փորձում հստակեցնել անձնակազմի անդամների ճակատագիրը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել