Ալիևն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի հետագա աշխատանքը |tert.am|
20:07 - 16 հունվարի, 2021

Ալիևն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի հետագա աշխատանքը |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանցի նախագահի մամուլի ծառայությանը:

«Երկրների ղեկավարները քննարկել են Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգային համատեղ կենտրոնի գործունեության սկիզբը մոտ ապագայում՝ ընդգծելով, որ կենտրոնի աշխատանքը կծառայի երկարատև խաղաղության պահպանման գործին»- ասվում է հաղորդագրության մեջ:

Ալիևը տեղեկցրել է Էրդողանին վերակառուցման աշխատանքների մասին, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը հետագայում ևս կաջակցի Ադրբեջանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել