tert.am: Հունվարի 27-ից Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»  գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Այսպիսով, ինքնաթիռները շաբաթական երկու անգամ թռչելու են Մոսկվայից ՝ Հանոյ, Դելի և Հելսինկի, իսկ շաբաթը երեք անգամ ՝ Դոհա: Բացի այդ, նախատեսվում է շաբաթական երկու թռիչք Սանկտ Պետերբուրգից Հելսինկի: