Արտաշատի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ տրանսպորտի թանկացման դեմ |armenpress.am|
18:01 - 16 հունվարի, 2021

Արտաշատի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ տրանսպորտի թանկացման դեմ |armenpress.am|

armenpress.am: Արտաշատ քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ Արարատի մարզը սպասարկող երթուղային ընկերությունների՝ փոխադրավարձը բարձրացնելու դեմ: Ակցիայի մասնակիցները նշում են, որ ուղեվարձը բարձրացվել է, սակայն դրա դիմաց չի բարելավվել սպասարկումը:

«Ուղեվարձի գինը բարձրացվել է, սակայն դրա դիմաց չեն տալիս որակ: Մեր պահանջն է նախարարությանը, դա լինելու է նաև պաշտոնական նամակի ձևով, որպեսզի անցկացվի մոնիտորինգ, ստուգվեն, թե ինչ պայմաններում է անցկացվել մրցույթը, որում հաղթել են անորակ ավտոբուսները»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նա նշեց, որ ուղեվարձերի մի մասը բարձրացվել է տենդերի սահմաններում, մյուս մասը՝ դրանից դուրս:

Հունվարի 13-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ ՀՀ Արարատի մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը նրանց ևս մեկ զգուշացում է տվել` փոխադրավարձի ապօրինի բարձրացման առնչությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել