Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ընդդիմադիր ակտիվիստների |azatutyun.am|
16:29 - 16 հունվարի, 2021

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ընդդիմադիր ակտիվիստների |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ընդդիմադիր ակտիվիստների, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում «Վրացական երազանք» կուսակցության համագումարին ընդառաջ։

Ակտիվիստները բողոքում են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ՝ պնդելով, որ դրանք կեղծել են իշխող կուսակցության անդամները, և որ հենց նրանք են «գողացել ընտրությունները» վրաց ժողովրդից։

Ձերբակալությունները սկսվել են այն բանից հետո, երբ հավաքվածները փորձել են գունավոր ծխարձակիչներ վառել և պարզել «Չենք համակերպվի գողացված ընտրությունների հետ» գրությամբ պաստառ։

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մանդատ են ստացել 9 քաղաքական ուժեր, մեծամասնությունը պահպանել է իշխող «Վրացական երազանք»-ը։ Ընդդիմադիր հիմնական ուժերը չեն ընդունում ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ ընտրությունները կեղծվել են։ Ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի նիստերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել