Անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի վերաբերյալ
14:32 - 16 հունվարի, 2021

Անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հանձնարարությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի վերաբերյալ, փոխանցում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի գլխավորությամբ ղեկավար անձնակազմը և ծրագրով նախատեսված նախագծերի պատասխանատուները քննարկել են ռազմավարության առանձնահատկությունները, ներկայացրել ծրագրի ընթացիկ իրավիճակը: 

 ՀՀ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրով առաջադրված է ռազմավարական 5  նպատակ, որոնց իրագործման համար նախատեսված է 65 միջոցառում: Խորհրդակցությանը կարևորվել է ծրագրային միջոցառումների արդյունավետ իրականացումը:

Ըստ գործառույթների՝ հստակեցվել ու պարզաբանվել են պատասխանատու ստորաբաժանումների փոխկապակցված անելիքները:  Ընդգծվել է նաև կատարման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու թերացումներն օպերատիվ շտկելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմել հանդիպումների ժամանակացույց և պարբերաբար քննարկել  ընթացիկ խնդիրները և հետևողական լինել դրանց լուծմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել