Հայրենիքի փրկության շարժումը Վանաձորում է. Վազգեն Մանուկյանն անդրադարձավ Գյումրիում իր արած «բոմժ» արտահայտությանը |armtimes.com|
13:59 - 16 հունվարի, 2021

Հայրենիքի փրկության շարժումը Վանաձորում է. Վազգեն Մանուկյանն անդրադարձավ Գյումրիում իր արած «բոմժ» արտահայտությանը |armtimes.com|

armtimes.com: «Հայրենիքի փրկության շարժումը» Վանաձորում հանդիպում է անցկացնում համախոհների հետ: Հանդիպմանը մասնակցում են նաև Լոռու մարզի համայնքների ինչպես նոր, այնպես էլ նախկին համայնքապետերը:

Մինչ հանդիպման մեկնակը լրագրողների հետ զրույցում շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն անդրադարձավ երեկ՝ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ, իր ճանապարհը փակած շիրակցիներին «բոմժեր» անվանելուն:

«Այդ մարդիկ խայտառակում էին գյումրեցու անունը, ես կիսով չափ գյումեցի եմ, մայրս գյումրեցի է: Իսկական Գյումրին այն Գյումրին է, որը լցնում էր դահլիճը, փողոցում մոտենում, խոսում էին: Դա կազմակերպված էր, նույնիսկ գիտեմ, ով է կազմակերպել: Առավոտյան ես որ դուրս եկա, մեր բակում մարդ կա, ով շիշ է հավաքում, բոմժ նրանց են ասում: Ասեց՝ պարոն Մանուկյան, մեզ ինչո՞ւ եք վիրավորել, համեմատել էդ տականքների հետ»,-ասաց Մանուկյանը:

Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ-ը դատապարտել էր Վազգեն Մանուկյանի այս արտահայտությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել