Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ
13:34 - 16 հունվարի, 2021

Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի կառավարության 14.01.2021թ. թիվ 28-Ն որոշմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք  սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև սև մետաղից սալիկների և օգտագործված թուջե ռադիատորների արտահանման համար։ Ադրգելքը գործելու է վեց ամիս ժամկետով։

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, որից հետո մաքսային մարմինները իրականացնելու են ուժեղացված հսկողություն՝ ՀՀ կառավարության 14.01.2021թ. թիվ 28-Ն որոշման դրույթների պահպանման նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել