Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը 164235 է
11:04 - 16 հունվարի, 2021

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը 164235 է

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164235 դեպք, որոնցից 152615-ն` առողջացած, 2987-ը` մահվան ելքով:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7905 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 620704 թեստավորում:
 
Այսպիսով, երեկ կատարվել է 1638 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք (թեստավորումների 16․05%-ը): Ունենք 295 առողջացած և մահվան 13 դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 728 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել