Լեռնային Ղարաբաղում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ |tert.am|
10:48 - 16 հունվարի, 2021

Լեռնային Ղարաբաղում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Վերջին քսանչորս ժամվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ծառայություն իրականացնող շուրջ 100 ռուս խաղաղապահներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական շարժական խմբերը պատվաստումներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում գտնվող 3 դիտակետերում:

Տարածաշրջան է բերվել ընդհանուր 2000 պատվաստանյութ, որոնք կիրացվեն պատվաստումների երկու փուլի միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել