Ոստիկանության 3 ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են
20:37 - 15 հունվարի, 2021

Ոստիկանության 3 ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

Ոստիկանության ստորաբաժանումներից մեկի դիմաց տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ ոստիկանության 3 ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Այսօր լրատվական կայքերից մեկն անդրադարձել է 2020 թվականի օգոստոսի 22-ին Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի դիմաց տեղի ունեցած միջադեպի։

Նշենք, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այնուհետև հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն։ Նշենք նաև, որ ոստիկանության 3 ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

Կոչ ենք անում լրատվամիջոցներին՝ հրապարակումից առաջ բազմակողմանի ուսումնասիրել դեպքի հանգամանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել