ՊԵԿ-ը ողջ ներուժը կներդնի 2021-ին հարկային եկամուտների պլանավորված ցուցանիշը գերակատարելու համար

 |armenpress.am|
19:19 - 15 հունվարի, 2021

ՊԵԿ-ը ողջ ներուժը կներդնի 2021-ին հարկային եկամուտների պլանավորված ցուցանիշը գերակատարելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանը 2021-ի բյուջեի մասին օրենքով պլանավորված հարկային եկամուտների ցուցանիշը համարում է բավականին պատասխանատու նշաձող, վստահեցնում, որ ՊԵԿ-ն ամբողջ ներուժի կներդնի՝ ապահովելու, անգամ գերակատարելու այն:  Այս մասին տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հարկային եկամուտները պլանավորված են 1 տրլն 440 մլրդ դրամ:

«Այն բավականին պատասխանատու նշաձող է մեզ համար՝ հաշվի առնելով ընթացիկ տարին և ընթացիկ իրողությունները: Չնայած տարին նոր է սկսվել, և ամեն բան կախված է տնտեսական զարգացումներից, բնականաբար մենք պլանավորել ենք ապահովել այդ եկամուտները, և մեր ամբողջ ներուժը ներդնել այն գերակատարելու ուղղությամբ»,-վստահեցրեց Հովհաննիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել