ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպել են ԲԴԽ անդամի թեկնածու, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանի հետ։

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարել է, որ հանդիպումն անցել է աշխատանքային նորմալ մթնոլորտում։ Իսկ թե ինչպես կքվեարկի խմբակցությունը՝ դեռ որոշված չէ. Ըստ Աբովյանի՝ որոշում կկայացնեն հանդիպման արդյունքները քննարկելուց հետո:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։ Նախորդ օրերին Ջհանգիրյանը հանդիպումներ է ունեցել «Իմ քայլի» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ։