Քրեական գործ է հարուցվել «Այբ»-ի ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ
16:50 - 15 հունվարի, 2021

Քրեական գործ է հարուցվել «Այբ»-ի ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը. 
 
«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության, ապա ՀՀ ոստիկանության ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված հնարավոր չարաշահումների, մասնավորապես ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից նվիրատվությամբ հատկացված միջոցներից շուրջ 8.3 մլն ՀՀ դրամ ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել