aliq.ge: Վերջին մեկ օրվա տվյալներով` Վրաստանում նոր վարակվածների թիվը 1 177 է։ Տվյալները ստացվել են 15205 թեստի հիման վրա։

Այսօրվա դրությամբ երկում վարակվածների թիվը հասել է 245 789-ի։ Նոր վարակվածների ավելի քան 42%-ը Թբիլիսիում է ( 496)։ Իմերեթիում 187 նոր դեպք կա, Սամեգրելո Զեմո-Սվանեթիում` 105, Աջարիայում` 52, Քվեմո Քարթլի և Շիդա Քարթլի շրջաններում` 83-ական, Կախեթիում` 88։ Ամենաքիչ վարակվածներ կան Քվեմո Սվանեթիում` 5 դեպք։

Քովիդից մահացել է 26 պացիենտ։ Մահացածների ընդհանուր թիվը 2893 է։

Ապաքինվել է 837 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը` 229 196։

Երկրում քովիդի  13 674 ակտիվ դեպք կա, որոնցից ավելի քան 27%-ը ստացիոնար բուժում է ստանում։ 9294 հիվանդ բուժվում է տնային պայմաններում։

777 ծանր հիվանդ կա։ 238-ին արհեստական շնչառության սարք է միացված։