ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահներին սկսել են պատվաստել կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ |factor.am|
11:22 - 15 հունվարի, 2021

ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահներին սկսել են պատվաստել կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ |factor.am|

factor.am: ՌԴ Խաղաղապահ զորախմբի ռուս ռազմական բժիշկները սկսել են պատվաստել Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահներին։ Նախօրեին հատուկ  ջերմատարաներում շուրջ 2000 չափաբաժին «Սպուտնիկ-V» պատվաստանյութ են հասցրել հատուկ նշանակության բժշկական ջոկատին՝ այն հետագա օգտագործման համար։

Այս մասին ասված է ՌԴ ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հունվարի 14-ից հունվարի 31 ընկած ժամանակահատվածում ողջ անձնակազմին կկատարվի պատվաստանյութի առաջին ներարկումը, իսկ փետրվարի 1-ից 21-ը՝ երկրորդ դեղաչափը։ Տեղեկացվում է, որ առաջինը պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ու ռազմական բժիշկները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել