Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 163972 դեպք, մեկ օրում գրանցվել է 396 նոր դեպք
11:04 - 15 հունվարի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 163972 դեպք, մեկ օրում գրանցվել է 396 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163972 դեպք, որոնցից 152320-ն` առողջացած, 2974-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 619066 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2546 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 396 նոր դեպք: Ունենք 471 առողջացած և  մահվան 11 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 726 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել