Հայաստանում արցախցիները կարող են գրանցվել նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունու
22:58 - 14 հունվարի, 2021

Հայաստանում արցախցիները կարող են գրանցվել նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունու

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը տեղեկացնում է, որ Հայաստանում՝ իրենց բնակության վայրերում, արցախցիները կարող են գրանցվել նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունում և ընտանեկան բժշկի վերահսկողության ներքո՝ օգտվել արտահիվանդանոցային բոլոր ծառայություններից՝ ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:

«Հիվանդանոցային բացառապես անվճար ծառայություններն ընդգրկում են նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվողները, սրտի, լեղապարկի վիրահատությունները, նյարդավիրաբուժականն ու ակնաբուժականը և այլն: Ընդ որում՝ անվճար ծառայությունների թվում են՝ ինչպես վիրահատական, այնպես էլ՝ հետվիրահատական՝ վերականգնողական ու խնամքի բուժօգնությունը»,- գրառումը հրապարակվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել