Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 49264 տեղահանված
 |1lurer.am|
21:10 - 14 հունվարի, 2021

Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 49264 տեղահանված |1lurer.am|

1lurer.am: Մեկ օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի տարածքից 210 տեղահանվածների անվտանգ վերադարձն Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 49264 մարդ՝ փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 1.5 հա տարածք, 1 կմ ճանապարհ և 1 բնակելի շինություն: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 526.6 հա տարածք, 198.8 կմ ճանապարհ, 751 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23404 պայթյունավտանգ առարկա:

Ռուսաստանի բժշկական բրիգադներն ամբուլատոր և պոլիկլինիկական բուժօգնություն են ցուցաբերել Արցախի բնակչությանը: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերել 1238 բնակչի, այդ թվում՝ 157 երեխայի:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների որոնումն ու փոխանցումը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել