Վարչապետի հետ հանդիպման օրակարգում եղել են հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումը և «Իմ քայլի» առաջիկա անելիքները․ Մակունց
 |1lurer.am|
19:40 - 14 հունվարի, 2021

Վարչապետի հետ հանդիպման օրակարգում եղել են հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումը և «Իմ քայլի» առաջիկա անելիքները․ Մակունց |1lurer.am|

1lurer.am: Վարչապետի հետ հանդիպումը նվիրված էր հունվարի 11-ի մոսկովյան հանդիպմանը և մեր քաղաքական թիմի առաջիկա անելիքներին: Այդ մասին Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

Նա նշեց, որ մոսկովյան այցի մասով արդեն հրապարակային խոսել է, երկրորդ մասով մեկնաբանություն չի տալիս, երբ քայլերը կլինեն՝ կներկայացնեն:

Մակունցն ասաց, որ քննարկվել են նաև ռազմագերիների հարցը, և եթե լինի նորություն, Կառավարությունը կհայտնի:  

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ այդ հարցը դեռևս չի կարող քննարկվել, քանի որ անհրաժեշտ է նախ հասկանալ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության դիրքավորումը և ապա որոշում կայացնել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել