Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքը կիրականացվի Երևանով |armenpress.am|
17:29 - 14 հունվարի, 2021

Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքը կիրականացվի Երևանով |armenpress.am|

armenpress.am: Վրացական «Georgian Аirways» ավիաընկերությունը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Թբիլիսիից Մոսկվա չարտերային թռիչքը կիրականացնի Երևանով: Այս մասին տեղեկացնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն: Ավիաընկերությունը տեղեկացրել է, որ թռիչքներն իրականացվում են «Aircompany Armеnia»-ի հետ համագործակցությամբ:

«Դրանք ժամանակավոր թռիչքներ են, սահմանվել են՝ կապված տոնական օրերի հետ: Այդպիսի թռիչքներից մեկը նախատեսված է հունվարի 15-ին: Արդյո՞ք այդպիսի թռիչքներ կիրականացվեն առաջիկայում ևս, առայժմ չգիտենք»,-նշել են ավիաընկերությունում:

Համավարակով պայմանավորված Վրաստանը փակել է սահմաններն օտարերկրացիների համար, բացառությամբ հատուկ դեպքերի, և դադարեցրել է ավիահաղորդակցությունը գրեթե բոլոր ուղղություններով: Վրաստանի կառավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգել է կանոնավոր միջազգային թռիչքների վերսկսումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել