Արթուր Թովմասյանը կարևորել է անհետ կորածների որոնման հարցում ջանքերի ակտիվացումը
17:00 - 14 հունվարի, 2021

Արթուր Թովմասյանը կարևորել է անհետ կորածների որոնման հարցում ջանքերի ակտիվացումը

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բաբայանի, փոխարտգործնախարարների և նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ:  Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Բաբայանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և բեղմնավոր աշխատանք է մաղթել: «Նոր իրողություններից ելնելով՝ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքների ուղղվածությունն ու  ծավալն է փոխվել»,- ասել է խորհրդարանի ղեկավարը և մարտահրավերներին դիմագրավելու հարցում Ազգային ժողովի աջակցությունը հայտնել արտաքին քաղաքական գերատեսչությանը: Այդ համատեքստում երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը երկու կարևոր հարց  է առանձնացրել՝ ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը: Արթուր Թովմասյանը կարևորել է  Հայաստանի արտգործնախարարության հետ կապերի խորացումը ու անհետ կորածների որոնման  հարցում ջանքերի ակտիվացումը :

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր հերթին  կարևորել է  նման հանդիպումները՝ ընդգծելով խորհրդարանական բոլոր ուժերի տեսանկյուններին ծանթանալու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ նախարարությունը  լավ թիմ ունի և պատրաստ են դիմագրավելու առկա մարտահրավերներին: Երկուստեք կարևորվել է խորհրդարանական դիվանագիտությունը, որը թույլ է տալիս շրջանցել բազմաթիվ քաղաքական խոչընդոտներ:

Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը  ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել