Եվրոպական դատարանը կքննի Ղրիմի հարցով Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի
 |factor.am|
16:30 - 14 հունվարի, 2021

Եվրոպական դատարանը կքննի Ղրիմի հարցով Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի |factor.am|

factor.am: Մարդու իրավունքների հարցով Եվրոպական դատարանը մասնակիորեն ընդունելի է համարել Ղրիմում մարդու իրավունքների պարբերական խախտումների մասին Ուկրաինայի կողմից ընդդեմ Ռուսաստանի ներկայացված բողոքը։

Դատարանը համաձայնել է Կիևի վարկածի հետ, որ թերակղզին փաստացի անցել է ՌԴ վերահսկողության տակ 2014 թվականի փետրվար ամսին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ղրիմի բռնակցման հակառակորդների քաղաքական բռնաճնշումների և հետապնդումների մասին վեճը և դրա համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցն այժմ կդիտարկվեն դատարանում:

Նշվում է, որ սա «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի» միջպետական բողոքների շարքից առաջինն է, որը դիտարկման է վերցրել ՄԻԵԴ-ի Մեծ պալատը։

Շարունակությունը՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել