2020 -ի վերջին եռամսյակում ոստիկանությունում աշխատանքից ազատվել է 400 ծառայող |hetq.am|
16:22 - 14 հունվարի, 2021

2020 -ի վերջին եռամսյակում ոստիկանությունում աշխատանքից ազատվել է 400 ծառայող |hetq.am|

hetq.am: 2020 թվականի ընթացքում ոստիկանությունում ծառայությունից ազատվել է 1199 ծառայող, որոնցից 466-ը՝ սպա, 733-ը՝ կրտսեր խմբի ծառայող։ Տարվա վերջին եռամսյակում ծառայությունից ազատվել է 400 աշխատակից, որոնցից 127-ը՝ սպա, 273-ը՝ կրտսեր խմբի ծառայողներ։ Այս մասին հունվարի 13-ին, հայտնել են Ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունից։

2020-ի վերջին եռամսյակն ընդգրկում է Արցախյան պատերազմի գրեթե ողջ ժամանակահատվածն, ինչպես նաև, նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության ժամանակաշրջանը։ Եռակողմ հայտարարությունից հետո, ինչպես հայտնի է, մի շարք ոստիկաններ զեկուցագրեր են ներկայացրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ ու հանրայնացրել։

Դեռևս դեկտեմբերի 14-ին ոստիկանություն գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով տրամադրել նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում զեկուցագրի հիման վրա աշխատանքից ազատված ծառայողների թիվը, սակայն հարցմանն ի պատասխան հայտնել են, թե «ՀՀ ոստիկանությունում ծառայության ընդունումը և ծառայությունից ազատումը մշտական, բնականոն գործընթաց է, և ծառայությունից ազատման զեկուցագրերի վերաբերյալ առանձին ժամանակահատվածների համար հաշվառում չի տարվում»։

2020-ի տարեվերջին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով զեկուցագրի հիման վրա աշխատանքից ազատված ծառայողներին՝ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտնել է, որ այդ հիմքով աշխատանքից ազատվածները մեծ թիվ չեն կազմում։ Ֆիդանյանի խոսքով՝ կարող ենք ողջամտորեն ենթադրել, որ հնարավոր է նրանց հաշվառում իրականացնել։

Շարունակությունը՝ hetq.am-ում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել