Կոռուպցիա չկա, որոշ մարդկանց մոտիվացիան թուլացել է. Նախարարը ռիսկի դիմելու խնդիր է տեսնում |armenpress.am|
14:59 - 14 հունվարի, 2021

Կոռուպցիա չկա, որոշ մարդկանց մոտիվացիան թուլացել է. Նախարարը ռիսկի դիմելու խնդիր է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը խնդիր ունի ռիսկի դիմելու: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նիստում քննարկված նախագծին:

«Նախագիծը վերաբերում էր անցած տարվա մայիսի 21-ին կայացված որոշման մեջ փոփոխություններ կատարելուն, համաձայն որի՝ մենք փորձել ենք պետություն և ձեռնարկատեր ներդրումային ֆոնդում ստեղծել այնպիսի պայմաններ, որ ֆոնդը կարողանա արդյունավետ աջակցություն ցուցաբերել մասնավոր սեկտորին: Կառավարությունը խնդիր ունի ռիսկի դիմելու: Դեռևս նախանցած տարվա դեկտեմբերի 12-ին վարչապետը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ ամբողջ պետական կառավարման համակարգը հակադրված է փոփոխություններին: Ես դա զգում եմ, բայց այդտեղ պատճառն այն չէ, որ մարդիկ չեն ուզում փոխվել, ուղղակի ամեն քայլափոխին մարդկանց ասում են՝ եթե դու սա անես, կլինի այսպիսի ռիսկ, նա անես, կլինի այնպիսի ռիսկ, ինչը կաշկանդում է բոլորին ու չի թողնում աշխատել: Դա օդի մեջ կախված է, այսինքն` ամեն տեղ կա, աշխատանքի մշակույթ է, որը պետք է փոխել»,-  ասաց նախարարը:

Քերոբյանի համոզմամբ՝ նախորդ կառավարությունների մեջ կար հստակ հակակշիռ, մոտիվացիա, դա կոռուպցիան էր: «Այսինքն, դու գիտեիր, որ այս կողմից ռիսկ կա ու այդ ռիսկի գնալու «վարձը» կոռուպցիան էր: Հիմա քանի որ կոռուպցիա չկա, մարդիկ առանձնապես մոտիվացիա չունեն ռիսկի գնալու, հետևաբար ընտրում են ավելի պահպանողական աշխատաոճը, որը պետք է փոխվի»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել