Լրատվական կայքերից բավական պարզ պատկեր ունեի, որ մեր գործերը լավ չեն, բայց չէի պատկերացնում, որ այդքան վատ են․ Զարեհ Սինանյանը՝ պատերազմի մասին |tert.am|
13:56 - 14 հունվարի, 2021

Լրատվական կայքերից բավական պարզ պատկեր ունեի, որ մեր գործերը լավ չեն, բայց չէի պատկերացնում, որ այդքան վատ են․ Զարեհ Սինանյանը՝ պատերազմի մասին |tert.am|

tert.am: Մարդիկ շոկի մեջ են, մարդիկ պատասխաններ են փնտրում, մարդիկ ուզում են հասկանան՝ ոնց եղավ, չնայած պատասխաններն, իմ կարծիքով, պարզ են: Այս մասին լրագրողներին ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Սփյուռքի տրամադրություններին, հիասթափություններին:

Նա նշեց՝ երկար ժամանակ է պետք, որ մարդիկ ստանան այդ հարցերի պատասխանները:

Խոսելով «Հայաստան» համահայկական հիմանդրամի շուրջ ստեղծված աղմուկի մասին՝ Սինանյանն ասաց, որ եթե բացատրական աշխատանքներ չտարվի, թե գումարներն ինչպես ու ինչու են օգտագործվում, ինչ նպատակով, խնդիր կլինի:

Պատասխանելով հարցին՝ որքան էր մոտ իրականությանը պատերազմի օրերին 40 օր շարունակ ասել՝ «հաղթելու ենք» և ինքը հավատում էր արդյոք, Զարեհ Սինանյանն ասաց. «Հավատացեք, որ ձեզանից շատ ավելի տեղեկություն չեմ ստացել, դա է իրականությունը: Իհարկե, տեղեկատվական կայքերից բավական պարզ պատկեր ունեի, որ լավ չեն մեր գործերը, բայց չէի պատկերացնում, որ այդքան վատ են, չէի պատկերացնում, որովհետև նման տեղեկություն ինձ ոչ մեկ չէր փոխանցել»,-ասաց նա: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել