Հայաստանի և Բելառուսի միջև կկնքվեն ռեադմիսիայի մասին համաձայնագրեր |1lurer.am|
13:17 - 14 հունվարի, 2021

Հայաստանի և Բելառուսի միջև կկնքվեն ռեադմիսիայի մասին համաձայնագրեր |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Բելառուսի միջև հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրի կնքման նախագծին, որը չզեկուցվողների թվում էր:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի և դրա իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրության կնքումը հնարավորություն կտա՝

  • համատեղ և համակարգված քայլեր իրականացնել կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում.
     
  • կողմերի տարածքներում առանց թույլտվության գտնվող անձանց վերադարձի առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության համապատասխան մարմինների միջև գոյություն ունեցող համագործակցությանը տալ իրավաբանական ձևակերպում` համաձայնագրով սահմանելով, իսկ կիրակման արձանագրությամբ կոնկրետացնելով կողմերի իրավասու մարմինները, սահմանի հատման կետերը, փաստաթղթերի ցանկը, հետընդունման դիմումի ներկայացման կարգը, ձևը, ժամկետները և այլն: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել