Ոչ թե կարիք ունեցող վիրավոր քաղաքացին է գնալու, գա նախարարություն, այլ նախարարությունն ինքն է գնալու կարիքները գնահատելու. Նիկոլ Փաշինյան |tert.am|
12:05 - 14 հունվարի, 2021

Ոչ թե կարիք ունեցող վիրավոր քաղաքացին է գնալու, գա նախարարություն, այլ նախարարությունն ինքն է գնալու կարիքները գնահատելու. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Այսօր կառավարությունը որոշում կայացրեց փոփոխություններ անել բժշկասոցիալական կարգում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է վիրավոր զինվորներին կամ քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելուն:

Նա նշեց, որ գործող կարգով, մասնավորապես, աջակցող սարքեր՝ սայլակ, քայլակ ստանալու համար հաշմանդամության խումբ պետք է ունենար քաղաքացին, իսկ բուժումը ավարտելուց հետո է տեղի ունենում կարգի տրամադրումը, հիմա փոփոխությամբ հնարավորություն է տրվում առանց այդ խմբի տրամադրման գործընթացը ավարտելու տալ այդ սարքերը:

Նիկոլ Փաշինյանն ավելացրեց. «Փոփոխությամբ նաև ոչ թե կարիք ունեցող քաղաքացին է գնում,  գալիս կառավարություն կամ նախարարություն, նախարարությունն ինքնն է գնում, կարիքները գնահատում, ժամանակին այս թեմայով քննարկում ենք ունեցել»,-ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել