1lurer.am: Արցախում ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովության մասնագետները Ստեփանակերտում, Գետավանում և Բերդաշենում կառուցել են երեք բլոկ-մոդուլային ավաններ, որոնցում արդեն տեղակայվել է խաղաղապահ զորախմբի մոտ 400 զինծառայող: Այժմ ընթանում է տարածքների նախապատրաստում ևս 5 ավան կառուցելու համար՝ ավելի քան 540 մարդու տեղավորելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Դիտակետերում խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ծառայության կազմակերպումը, առօրյա կարիքների բավարարումը, զինծառայողների ֆիզիկական պատրաստվածությունը և հանգիստն ապահովելու համար ստեղծվել են հարմարավետ, ժամանակակից կենցաղային պայմաններ:

Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով