ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ կառավարման համակարգի բարեփոխումների մասին
 |1lurer.am|
21:02 - 13 հունվարի, 2021

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ կառավարման համակարգի բարեփոխումների մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն ուղիղ միացմամբ անդրադարձել է Արցախում վարչարարության համակարգում իրականացվելիք ծրագրերին:

«Պետք է բարեփոխումներ իրականացնենք վարչարարության համակարգում և քաղաքացիների հետ շփումների, այսինքն՝ հետադարձ կապի համակարգում՝ դա կլինի ընդունելություն, զանգ թե նամակագրություն: Դա սկսելու ենք նախագահի աշխատակազմից, հետո ժամանակի ընթացքում մյուս մարմիններում սկսելու ենք տարածել այդ մոտեցումները:

Նախնական ծրագրերը կան՝ առաջիկա օրերին նախագահի աշխատակազմում հիմնելու ենք զանգերի կենտրոն, որն աշխատելու է պրոֆեսիոնալ մոտեցումներով, ընդունելության կենտրոն՝ սպասարկման համակարգ ենք ստեղծելու. այն առկա է, բայց բավարար չէ, քաղաքացիների արդյունավետ սպասարկում պետք է իրականացնենք»,- տեղեկացրել է նա:

Բեգլարյանի խոսքով՝ իր ուշադրության տակ է լինելու կառավարման համակարգի բարելավումը և բարեփոխումը, հատկապես մարդկային ռեսուրսների կառավարումը: «Պետական համակարգում առ այսօր այս տեսանկյունից լուրջ խնդիրներ կան, ու պետք է ինստիտուցիոնալ զարգացման տանենք»,- ասել է Բեգլարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել