shantnews.am: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիչառել լ Իրանի երկու քաղաքացիների և 16 կազմակերպությունների նկատմամբ։Հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ միակողմանի սահմանափակումներ են մտցվում Իրանի երկու քաղաքացիների և 16 բիզնես ընկերությունների  նկատմամբ՝ իսլամական հանրապետության ղեկավարության հետ առնչություն ունենալու պատճառով։

Բացի դրանից ,մեկ անձ էլ , Իրաքի քաղաքացի Միրջիրաշ ալ-Մուհամեդավը մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ :

ԱՄՆ ֆինանսների նախարարության  պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է ակտիվների սառեցում ԱՄՆ-ում,ինչպես նաև  արգելք է սահմանվում  ամերիկացի քաղաքացիների կամ ընկերությունների հետ բիզնես  ներգրավվածության գործարքներ կնքելու համար։