Անհետ կորած զինվորի՝ ավտոմեքենայով ՊՆ մուտք գործած հայրն ազատ է արձակվել. նրան մեղադրանք է առաջադրվել
 |armtimes.com|
19:24 - 13 հունվարի, 2021

Անհետ կորած զինվորի՝ ավտոմեքենայով ՊՆ մուտք գործած հայրն ազատ է արձակվել. նրան մեղադրանք է առաջադրվել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին ավտոմեքենայով հարվածելուց հետո ձերբակալված անհետ կորած զինծառայողի հայրը՝ Գուրգեն Վարդանյանը քիչ առաջ ազատ է արձակվել:

Այս մասին ասաց Վարդանյանի պաշտպան Կարեն Ստեփանյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Նա ասաց, որ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) և 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործով առարկաների գործադրմամբ): Առաջադրված մեղադրանքում Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ ցուցմունք չի տվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել