Հանրապետությունում հունվարի 14-ին՝ 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ 07։00-ն, հնարավոր են գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
16:33 - 13 հունվարի, 2021

Հանրապետությունում հունվարի 14-ին՝ 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ 07։00-ն, հնարավոր են գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ հանրապետության տարածքում հունվարի 14-ին՝ ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։

«Հայցում ենք սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու ուղղությամբ»,- ասվում է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել