Պենտագոնը Թուրքիային դուրս է մղելու F-35 կործանիչների արտադրությունից |ermenihaber.am|
15:56 - 13 հունվարի, 2021

Պենտագոնը Թուրքիային դուրս է մղելու F-35 կործանիչների արտադրությունից |ermenihaber.am|

ermenihaber.am: ԱՄՆ Պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակ, փոխգնդապետ Թոմաս Քեմբելը հայտարարել է, որ 2021-2022թթ. Թուրքիան  աստիճանաբար կզրկվի հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության մեջ ունեցած իր մասնակցությունից։

Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգեր ձեռք բերելուց հետո դադարեցվել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրին։  

Թոմաս Քեմբելը շեշտել է, որ այդ որոշումը փոփոխման չի ենթարկվել։ 2020-ին ամերիկյան կործանիչի որոշ պահեստամասերի արտադրությունը Թուրքիայից տեղափոխվել է այլ երկրներ և 2021, 2022 թվականներին ևս պիտի նվազագույնի հասվի Թուրքիայի մասնակցությունը վերոհիշյալ ռազմական ինքնաթիռների արտադրությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել