armenpress.am: Կորոնավիրուսի՝ մուտացիաների հետեւանքով ի հայտ եկած նոր մանրԷահիմքերի նախնական հետազոտությունները վկայում են, որ դրանց վարակելիությունը 10 – 70 տոկոսով ավելացել Է: Հունվարի 13-ին այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել Է Չինաստանի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆեն Ցզիցզյանը:

«Կորոնավիրուսի մուտացիաների վերջին նախնական հետազոտությունները վկայում են, որ դրանց վարակելիությունը աճել Է: Երկրորդական օջախայնության ցուցանիշը (SAR, այն անձանց շրջանում վարակման նոր դեպքերի հաճախությունը, որոնք շփվել են սկզբնական հիվանդների հետ) մեծացել Է, աճը կազմել Է 10 – 70 տոկոս: Ընտանիքներում հիվանդացության դեպքերի թիվն զգալիորեն աճել Է»,- նշել Է նա: «Այդ մանրԷահիմքերը գերակշռում են Եվրոպայում, հատկապես Մեծ Բրիտանիայում: Այդ պետություններում համաճարակաբանական իրավիճակը համեմատաբար ծանր Է»,- ասել Է փորձագետը:

Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ առայժմ չկան այն բանի վկայություններ, թե նոր մանրԷահիմքերը բնորոշվում են հիվանդացածների շրջաում ավելի բարձր մահացությամբ: «Այժմ մենք առայժմ չունենք այն բանի վկայություններ, թե նոր մանրԷահիմքերի վարակունակությունն աճել Է, այլ խոսքով, որ հիվադնության ընթացքի լրջությունը սաստացել Է»,- ասել Է Ֆեն Ցզիցզյանը: «Մենք նաեւ փոփոխություններ չենք տեսել հակագենային հատկություններում: Այսինքն՝ իրավիճակների, երբ այն մարդկանց համար, որոնց մոտ վարակման կամ պատվաստման հետեւանքով հակամարմիններ են արտադրվել, կորցված լինի դրանցից (նոր մանրԷահիմքերից) պաշտպանությունը, մենք նույնպես չենք կարողացել արձանագրել»,- ընդգծել Է մասնագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: