Կառավարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց |1lurer.am|
15:11 - 13 հունվարի, 2021

Կառավարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին:  

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ դատարանների ստեղծմամբ կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն՝ նպաստելով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: 

Նախարարը մանրամասնեց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում ևս մասնագիտացվածությունն ապահովելու համար առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ 25 դատավորով: 

Իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն, ըստ Բադասյանի, կունենա 10 դատավոր:

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել