Գեղամ Գևորգյանը որոշել է բողոքարկել իր լիազորությունները դադարեցնելու դատարանի որոշումը |armenpress.am|
15:06 - 13 հունվարի, 2021

Գեղամ Գևորգյանը որոշել է բողոքարկել իր լիազորությունները դադարեցնելու դատարանի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Գեղամ Գևորգյանը որոշել է բողոքարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այն որոշումը, որով դադարեցվել էին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում իր լիազորությունները: «Բողոքարկելու եմ»,- նշեց Գևորգյանը:

Հարցին, թե երբ է պատրաստվում բողոքարկել որոշումը, Գեղամ Գևորգյանը պատասխանեց` երբ ուզեմ: Հիշեցնենք, որ դատարանը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցնելու որոշում էր կայացրել 2020թ. դեկտեմբերի 17-ին, և այն կարող է բողոքարկվել ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել