ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսի բրիտանական շտամը հայտնաբերվել է 50 երկրում և տարածքներում |tert.am|
12:43 - 13 հունվարի, 2021

ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսի բրիտանական շտամը հայտնաբերվել է 50 երկրում և տարածքներում |tert.am|

tert.am: Ի սկզբանե Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի խիստ վարակիչ շտամի առկայությունը արդեն հաստատվել է 50 երկրում և տարածքներում: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից չորեքշաբթի Ժնևում հրապարակված  շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Դեկտեմբերի 14-ին առաջին հայտնաբերումից ի վեր (կորոնավիրուսի շտամի) VOC-202012 / 01- ը հայտնաբերվել է ԱՀԿ 6 շրջաններից  5-ում՝ 50 պետություններում /տարածքներում»,-նշում է կազմակերպությունը:

Նշվում է նաև, որ 501Y.V2 անվանումը ստացած կորոնավիրուսի շտամը, որի մասին տեղեկատվությունն ի սկզբանե եկել է Հարավային Աֆրիկայից, «հայտնաբերվել է ԱՀԿ 6 շրջաններից 4-ում` 20 երկրներում/ տարածքներում»: Բացի այդ, հունվարի 9-ին Ճապոնիան ԱՀԿ-ին տեղեկացրել էր, որ Բրազիլիայից ժամանած 4 մարդու մոտ հայտնաբերվել է B.1.1.28 նոր շտամ:

«Հայտնի է, որ վիրուսները անընդհատ փոխվում են, ուստի սպասվում էր այդ նոր տարբերակների առաջացումը»,-բացատրել են ԱՀԿ-ում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել