Signal-ը դարձել է Google Play Store-ի եւ Apple App Store-ի ամենաներբեռնվող անվճար հավելվածը․ մասնագետները սա կապում են WhatsApp-ում կատարվելիք փոփոխությունների հետ
12:27 - 13 հունվարի, 2021

Signal-ը դարձել է Google Play Store-ի եւ Apple App Store-ի ամենաներբեռնվող անվճար հավելվածը․ մասնագետները սա կապում են WhatsApp-ում կատարվելիք փոփոխությունների հետ

Վերջին օրերին Signal հավելվածը, որն օգտատերերի համար ապահովում է պաշտպանված հաղորդակցություն, դարձել է ինչպես Google Play Store-ի, այնպես էլ Apple App Store-ի ամենաներբեռնվող անվճար հավելվածը։ Գրում է CNN-ը։

Հինգշաբթի օրվանից մինչ կիրակի Signaly-ը գրանցել էր մոտ 7,5 միլիոն ներբեռնում, ինչը 43 անգամ ավելի է նախորդ շաբաթվա ներբեռնումներից, այս մասին հաղորդում է շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող Sensor Tower ընկերության։ 

Signal-ի հեղինակության նման բարձրացումը մասնագետները կապում են Facebook կորպորացիայի կազմի մեջ մտնող WhatsApp հավելվածում փոփոխությունների հետ, որոնք ուժի մեջ են մտնում 2021թ․ փետրվարի 8-ից։ 

Ըստ այդ նոր փոփոխությունների, Facebook-ը ստանալու է ավելի շատ տեղեկություններ WhatsApp-ի օգտատերերի մասին, ու թեև ինքնին հաղորդագրությունների ու հեռախոսազանգերի բովանդակությունը մնում է գաղտնի, ըստ ընկերության մասնագետների, սակայն, հավելվածի օգտագործման ծավալի մասին տեղեկատվությունը կդառնա հայտնի Facebook-ի համար։ 

Signal-ի հեղինակության բարձրացմանը նպաստեց նաև մի շարք հայտնի մարդկանց կողմից հնչեցված բարձր գնահատականը։ Հունվարի 7-ին Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը թվիթերում հետևյալ գրառումն էր արել՝ «Օգտագործեք սիգնալ» (Use Signal), որը հետո տարածեցին նաև հենց Թվիթերի տնօրեն Ջեք Դորսին ու Էդվարդ Սնոուդենը։ Ու թեև ո՛չ Մասկը, ո՛չ Դորսին չէին մատնանշել Ֆեյսբուքը, բայց նախկինում 2-ն էլ հանրայնորեն քննադատել էին սոցիալական հարթակը։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել