Վրաստանում շուկաները կբացվեն փետրվարին, առևտրականները պարտադիր կթեստավորվեն |aliq.ge|
11:53 - 13 հունվարի, 2021

Վրաստանում շուկաները կբացվեն փետրվարին, առևտրականները պարտադիր կթեստավորվեն |aliq.ge|

aliq.ge: Փետրվարի 1-ից առևտրի կենտրոնների հետ ծրագրվում է բացել նաև Վրաստանի բոլոր շուկաները։

Հանդիպում է եղել խոշոր շուկաների սեփականատերերի ու կառավարության տնտեսական խմբի հետ։

Քննարկվել են վերաբացումից հետո վաճառակետերում անվտանգության նորմերի կիրառման հարցերը։  Շուկայի աշխատակիցները պարտավոր են դիմակներով լինել, իսկ 2 շաբաթը մեկ անգամ Կորոնավիրուսի թեստ հանձնել։

Հիշեցնենք` շուկաները (բացառությամբ ագրարային) փակ են նոյեմբերի 28-ի նոր կարգավորումներով, արգելքի ժամկետը լրանում է փետրվարին։

Վրաստանում մեկնարկել է ակտիվ թեստավորման փուլ. պարտադիր թեստավորման ենթակա են խոցելի խմբերի ներկայացուցիչները։ Այս փուլում խոսվում է նաև տաքսու վարորդների ու հոգևորականների թեստավորման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել