Գերիների վերադարձնելու ուղղությամբ ՀՀ և ՌԴ ջանքերին պետք է միանան ԱՄՆ և Ֆրանսիան
11:04 - 13 հունվարի, 2021

Գերիների վերադարձնելու ուղղությամբ ՀՀ և ՌԴ ջանքերին պետք է միանան ԱՄՆ և Ֆրանսիան

Ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի ջանքերին պետք է միանան նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը։ 

«Գերիների վերադարձին հասնելու համար ջանքեր չենք խնայել մինչ օրս, իսկ Մոսկովյան եռակողմ հանդիպունից հետո պետք է մեր ջանքերն առնվազն կրկնապատկենք:

Կրկին կապ եմ հաստատել մեր միջազգային բոլոր գործընկերների հետ: Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և գերության մեջ պահվող քաղաքացիական անձիք օր առաջ պետք է վերադարձվեն Հայաստան»,- գրել է Մարուքյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել