Գերմանիայում կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամ է հայտնաբերվել |tert.am|
10:56 - 13 հունվարի, 2021

Գերմանիայում կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամ է հայտնաբերվել |tert.am|

tert.am: 2020 թվականի դեկտեմբերի կեսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կորոնավիրուսի նոր շտամով հիվանդացության դեպք է հայտնաբերվել Գերմանիայում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողերի սոցիալական քաղաքականության և ինտեգրման նախարարությանը հղումով:

Նշվում է՝ վիրուսը հայտնաբերել են ընտանիքի մոտ, որը դեկտեմբերի 13-ին Բադեն-Վյուրտեմբերգ էր ժամանել ՀԱՀ-ից: Ընտանիքի բոլոր անդամները կարանտինի մեջ էին: Ժամանելուց հետո 5 օր անց նրանց թեստավորել էին, բայց թեստը բացասական պատասխան էր ցույց տվել: Մի քանի օր անց միայն նրանց մոտ զարգացել են հիվանդության թեթև ախտանշաններ:

Ընտանիքի անդամներից մեկի երկրորդ թեստը, որը առաջինն էր հիվանդացել, ուղարկել են լաբորատորիա, որը հաստատել է հարավաֆրիկյան շտամով վարակվելու դեպքը: Ներկայումս կորոնավիրուսը հայտնաբերվել է 6 մարդու մոտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել